Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.

«Այս մարդիկ եկել են Երևան՝ ճոխ-ճոխ հյուրասիրության, ինչ-որ քննարկումների, դատարկախոսության». Ռ. Մեհրաբյան

99
Չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ., 14:18
«Այս մարդիկ եկել են Երևան՝ ճոխ-ճոխ հյուրասիրության, ինչ-որ քննարկումների, դատարկախոսության». Ռ. Մեհրաբյան

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու օր առաջ գլուխ էր գովում, թե Ադրբեջանն ավելի շատ բարեկամներ ունի ՀԱՊԿ-ում, քան Հայաստանը․ Ալիևը գլուխը պատին է տվել, Ալիևը սխալվում է, Հայաստանը ընդհանրապես որևէ բարեկամ չունի և չի կարող ունենալ ՀԱՊԿ-ում, զրո»,- Ազատության հրապարակում՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Այս մարդիկ շատ լավ իմանալով հայկական հյուրասիրության, հյուրերին ընդունելուց փափուկ երես լինելու մասին՝ եկել են Երևան ինչ-որ ճոխ-ճոխ քննարկումների․ դատարկախոսություն է, որով քողարկվում է դավադրությունն ընդդեմ Հայաստանի, որի հեղինակը մեկ մարդ է՝ Կրեմլը բռնազավթած ստահակը։ Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ ամենայն ՀԱՊԿ-ի Լեոպոլդ կատուն, որը մլավելուց այն կողմ որևէ բան չունի ասելու և ունակություն էլ չունի, որովհետև սովետից մնացուկ է։ Այս ամենը մեզ վաղուց է բերել այն մտքին, որ այդտեղ մենք անելիք չունենք, այդտեղ գտնվելը մենք տեսնում ենք որպես գլխավոր սպառնալիք Հայաստանին»,- իր ելույթում ասել է նա։