Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 03 դեկտեմբերի, 2022 թ.

«ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցից հետո էլ ադրբեջանական կողմը շարունակում է շիկացնել իրավիճակը». Տ. Աբրահամյան

108
Չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ., 13:48
«ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցից հետո էլ ադրբեջանական կողմը շարունակում է շիկացնել իրավիճակը». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանը շարունակում իր ահաբեկչական գործողությունները և՛ տեղեկատվական/քարոզչական դաշտում, և՛ առաջնագծում։
Խաղաղ բնակավայրերի, քաղաքացիական անձանց թիրախավորում և ապատեղեկատվության գրոհներ, որոնք առաջնագծում նոր գործողությունների նախապատրաստություն են հիշեցնում։
Ամենայն հավանականությամբ, ՌԴ նախագահի՝ Ադրբեջանի ղեկավարի հետ ունեցած երեկվա հեռախոսազրույցը, պայմանավորված է հենց այս հանգամանքով, իսկ ավելի կոնկրետ՝ նոր էսկալացիան կանխելու համար։
Չնայած դրան, հեռախոսազանգից հետո էլ, Ադրբեջանը փորձում է շիկացնել իրավիճակը»։