Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է լարվածությունը». Զաս

446
Չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ., 12:48
«Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է լարվածությունը». Զաս

Երևանում անցկացվող ՀԱՊԿ երկրների ԱԳՆԽ, ՊՆԽ, ԱԽՔԿ համատեղ նիստի մեկնարկին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ներկայացրել է օրակարգը։ Նա տեղեկացրել է, որ նիստի մասնակիցներին առաջարկվելու է համաձայնեցնել և ստորագրել 24 փաստաթուղթ։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական լարված փոխհարաբերություններին Զասը նշել է․ «Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է լարվածությունը։ Գրեթե ամեն օր հրաձգություն է տեղի ունենում։ Ընդհանուր առմամբ, համաձայնեցված է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշումը՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ ջանքերի վերաբերյալ, որոնք պատրաստվել են ՀԱՊԿ մոնիտորինգային կենտրոնի և առաքելության առաջարկությունների և հետևությունների հիման վրա»։