Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Առանձին թեմա է լինելու Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ

429
Չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ., 12:36
«Առանձին թեմա է լինելու Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ

«ՀԱՊԿ գագաթնաժողովում առանձին թեմա է լինելու Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը»,- «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
«Այսօր այդ թեման կքննարկվի նախարարների և պետությունների ղեկավարների մակարդակով»,-հավելել է նա՝ կոչ անելով սպասել արդյունքներին։
Հարցին, թե ինչպես է գնահատում ՀԱՊԿ-ի արձագանքը Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային, Սեմերիկովը նշել է, որ այն համապատասխանում է ճգնաժամին արձագանքելու դրույթին։