Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.

«Քոչարյանը հեռանում է. «Հայաստան» խմբակցությունը դադարելու է գործել». Սուրենյանց

136
Չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ., 12:00
«Քոչարյանը հեռանում է. «Հայաստան» խմբակցությունը դադարելու է գործել». Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Քոչարյանը հեռանում է, տարոսը՝ Փաշինյանին...
Այն բանից հետո, երբ «Պատիվ ունեմ» դաշինքը դադարեց գոյություն ունենալ, հարցազրույցներիցս մեկում կանխատեսել էի, որ ինստիտուցիոնալ փոշիացման գործընթացն ավելի մեծ ազդեցություն է գործելու «Հայաստան» դաշինքի վրա: Այսօր հայտնի դարձավ, որ այդ դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն, ըստ էության, փլուզվել է:
Սակայն սա վերջը չէ:
Մինչև նոր տարի «Հայաստան» խմբակցությունն, ըստ էության, դադարելու է գործել՝ որպես մեկ միասնական միավոր:
Ի՞նչ էր «Հայաստան» դաշինքը:
Դա, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ամբիցիաների բավարարման հարթակ էր:
Հիմա ստացվում է՝ այդ ամբիցիաները կամ չկան, կամ էլ՝ այլևս դրանց չի հավատում թիմը:
Քոչարյանը հեռանում է, տարոսը՝ Փաշինյանին...»: