Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ.

«Ալիևը կհանրայնացնի Փաշինյանի հետ բանավոր պայմանավորվածությունները, եթե վերջինը չկատարի թուրք-ադրբեջանական պահանջները»»․ Հոխիկյան

117
Չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ., 18:18
«Ալիևը կհանրայնացնի Փաշինյանի հետ բանավոր պայմանավորվածությունները, եթե վերջինը չկատարի թուրք-ադրբեջանական պահանջները»»․ Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը 168 TV-ի եթերում անդրադարձել է մամուլի տեղեկություններին, որ Սիսիան-Քաջարան 60 կմ-անոց ճանապարհի կառուցման համար հայտարարված մրցույթին թուրքական ընկերություն է մասնակցելու հայտ ներկայացրել, որը Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը չի հերքել․ «Թուրքական «Քոլին Ինսաաթ» ընկերությունը մասնակցում է ասֆալտապատման աշխատանքներին՝ ինչպես Նաիջևանում, այնպես էլ՝ Արցախից Ադրբեջանի օկուպացրած տարածքներում, և, ստացվում է՝ այս թուրքական ընկերությունը ասֆալտը չի փռում միայն Սյունիքի այդ 47 կմ հատվածում։ Այս ընկերությունը ոչ թե Թուրքիայի սովորական քաղաքացու է պատկանում, այլ Էրդողանի մտերիմ մարդկանցից մեկին։ Եթե այն մուտք գործի Սյունիքի մարզ, մենք ունենալու ենք մի իրավիճակ, որ Իրանը ՀՀ-ին կապող այս ռազմավարական ճանապարհի վրա կառուցվելու են ռմբապաստարաններ, ռազմավարական օբյեկտներ, և ուզի թե չուզի, այդ կազմակերպությունն այդ աշխատանքներն իրականացնելու համար ունենալու է այդ բոլոր օբյեկտների քարտեզագրումը. քարտեզներ՝ ստացված Կառավարությունից։ Հետախուզություն իրականացնելով ՀՀ-ում՝ այդ տվյալները կտրամադրեն թուրքական իշխանություններին։ Փաշինյանը թուրք-ադրբեջանական թակարդում է․ հետևաբար՝ նրա դիմաց երբ դրվի, որ թուրքական ընկերությունը պետք է մասնակցի Սյունիքում ճանապարհների շինարարությանը, նա չի կարող դրանից հետ կանգնել, Ալիևը կհանրայնացնի Փաշինյանի հետ բանավոր պայմանավորվածություններն այն պահին, երբ նա դադարի կատարել թուրք-ադրբեջանական պահանջները»,- նկատել է Հոխիկյանը։

«Ալիևը կհանրայնացնի Փաշինյանի հետ բանավոր պայմանավորվածությունները, եթե վերջինը չկատարի թուրք-ադրբեջանական պահանջները»»․ Հոխիկյան