Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 27 նոյեմբերի, 2022 թ.

«Ինչ ենք տվել Ռուսաստանին` անվտանգության երաշխիքների դիմաց». Դ. Իոաննիսյան

89
Չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ., 12:12
«Ինչ ենք տվել Ռուսաստանին` անվտանգության երաշխիքների դիմաց». Դ. Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Այսօր ժամը 13։00-ին Ազատության հրապարակում նաև կխոսենք այն մասին, թե ինչ ենք մենք տվել Ռուսաստանին՝ անվտանգության երաշխիքների դիմաց։ Մասնավորապես՝
Ամբողջ գազաբաշխման համակարգը և բոլոր տեսակի մենաշնորհները՝ գազի ներմուծման, դրա բաշխման, վաճառքի և անգամ դրանից արտադրված էլեկտրաէներգիայի արտահանման համար:
Ռուսաստանի պահանջով նաև պակասեցվեց Իրան-Հայաստան գազատարի տրամաչափը, որպեսզի Հայաստանը չկարողանա արտահանել Իրանական գազը այլ երկրներ:
Ռուսաստանին նաև հանձնվեցին Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, Հրազդանի 5-րդ էներգաբլոկը, բազմաթիվ հիդրոէլեկտրակայաններ և կարևոր ենթակառուցվածքներ:
Ռուսական պետկոռպոռացիաների կառավարմանը հանձնվեցին նաև հայկական երկաթուղին և ատոմակայանը:
Հայաստանը միացավ Ռուսաստանի հիմնած տնտեսական միությանը՝ ԵԱՏՄ-ին: Դրա հետևանքով Հայաստանում շեշտակի թանկացան ավտոմեքենաները, գյուղտեխնիկան, մսամթերքը, կաթնամթերքը, յուղերը, կենդանիների կերը, շինանյութը և հազարավոր այլ ապրանքներ: ԵԱՏՄ-ին միանալու ճանապարհը նաև խանգարեց, որ Հայաստանը մերձեցնի իր տնտեսական կապերը Եվրոպական միության հետ:
Այն ժամանակ Հայաստանի տնտեսության համար ոչ շահավետ այս քայլը ևս հիմնավորվում էր նրանով, որ այդպես մենք էլ ավելի ենք մերձանում Ռուսաստանի հետ, որը դրա դիմաց կապահովի մեր անվտանգությունը:
Եվ ի՞նչ ենք ստանում այդ ամենի դիմաց։ Դրա դիմաց ստանում ենք Ռուսաստանի աջակցություն մեզ վրա հարձակված Ադրբեջանին»։