Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 27 նոյեմբերի, 2022 թ.

Կարևոր գործերը կսպասեն, պատկան մարմինները շտապօգնության մեքենաների ձեռբերումով են հրճվում. «Ժողովուրդ»

66
Չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ., 09:48
Կարևոր գործերը կսպասեն, պատկան մարմինները շտապօգնության մեքենաների ձեռբերումով են հրճվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխող քաղաքական թիմի համար, փաստորեն, անգամ շտապօգնության մեքենաների նվերը կարող է իրական տոնի վերածվել: Երեկ առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ Ճապոնիան Հայաստանին շտապօգնության 39 ավտոմեքենա է նվիրել: Առանձնահատուկ որեւէ բան չունեցող այս ինֆորմացիան ու իրադարձությունն անձամբ Նիկոլ Փաշինյանի՝ մեքենաները դիմավորելու «ավետիսով» մատուցվեց:

Աշխարհի բոլոր երկրների համապատասխան գերատեսչությունները վաղուց ի վեր արագագնաց ու բժշկական սարքավորումներով համալրված ավտոմեքենաներ ունեն, իսկ մեր երկրի ղեկավարությունը փոքր երեխայի՝ նոր խաղալիք ձեռք բերելու պես ուրախանում ու գլուխ է գովում, թե տեսեք՝ մեզ մեքենա են նվիրել:

Քիչ չէ, որ առողջապահության նախարարությունը մեքենա ձեռք բերելու սովորական գործընթացը փորձել էր անհարկի ու էժան PR-ի վերածել: ճերմակ խալաթ հագած աշխատակիցներին ցուրտ եղանակին դուրս էին հանել՝ «պատվելու» վարչապետ Փաշինյանին: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնպիսի խորազննին ու մուրադական հայացքով էր ուսումնասիրում ճապոնական մեքենաները, որ թվում էր՝ ռեանիմոբիլների նեղ մասնագետ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: