Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել է մեծ թվով պետական պաշտոնյաների անուններ. «Ժողովուրդ»

104
Չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ., 09:24
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել է մեծ թվով պետական պաշտոնյաների անուններ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն դիմում է ներկայացրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի նրանց օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը և պարզի, օրինակ՝ նրանք ունե՞ն արդյոք բիզնես, անշարժ կամ շարժական գույք, որը չեն հայտարարագրել, կամ արդյո՞ք վարում են մի մեքենա, որը հայտարարագրում ներկայացված չէ:

Օրաթերթը տեղեկացավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել է մեծ թվով պետական պաշտոնյաների անուններ՝ ՀՀ վարչապետ, փոխվարչապետեր, ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, պատգամավորներ և այսպես շարունակ: Մենք կհետևենք զարգացումներին՝ պարզելու, թե իրավապահների ստուգումները ինչ արդյունքներ կտան: Արդյո՞ք դրանք կլինեն իրական, թե՞ հետապնդումների հարմար առիթ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: