Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ.

25 մլն դրամ՝ Մալաթիա-Սեբաստիան զարդարելու համար. «Հրապարակ»

126
Չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ., 09:14
25 մլն դրամ՝ Մալաթիա-Սեբաստիան զարդարելու համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ամանորյա զարդարանքների համար Երևանի բյուջեից 25 մլն դրամ է տրամադրվել։ Ծառայությունը մատուցելու է «Կոդդարտ գրուպ» ՍՊԸ-ն։ Զարդարման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև դեկտեմբերի 4-ը ենթադրվում է՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ի մրցույթից մեկ օր առաջ։

Զարդարվելու է Մալաթիայի Երիտասարդության այգին․ կտեղադրվի տոնածառ, կլինեն դեկորատիվ նվերներ, լույսերի սյունաշար և այլն։ Իսկ Քանաքեռ- Զեյթուն շրջանի ամանորյա լուսավորության համար ծախսվելու է 7 մլն դրամ։ Ենթադրվում է, որ «Մանկական Եվրատեսիլի» մասնակիցները Մալաթիա կգնան, իսկ Քանաքեռ-Զեյթուն՝ ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: