Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.

«Թուրքիան գերժամանակակից ԱԹՍ-ներ է ներկայացրել, ոչինչ չի կաշկանդում Անկարային հարվածել այլ երկրներին». Ռուբեն Մելքոնյան

181
Երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ., 23:24
«Թուրքիան գերժամանակակից ԱԹՍ-ներ է ներկայացրել, ոչինչ չի կաշկանդում Անկարային հարվածել այլ երկրներին». Ռուբեն Մելքոնյան

Թուրքիան նոր գերժամանակակից ԱԹՍ-ներ է ներկայացրել, ոչինչ չի կաշկանդում Անկարային՝ հարվածել այլ երկրներին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց թյուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։

Մելքոնյանի համոզմամբ, ներկայում նեոպանթյուրքիզմը տոնում է իր հաղթարշավը։ Նրա կարծիքով, արդի Թուրքիան նոր մակարդակի է բարձրացել և իր ռազմական, տնտեսական, դեմոգրաֆիական ներուժով բավական անկաշկանդ արտաքին քաղաքականություն է իրականացնում։
Թյուրքագետի պնդմամբ, Էրդողանը նույնիսկ կարողանում է համարձակ գնահատականներ տալ առնվազն երեք գերտերությունների առաջնորդներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին։