Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 27 նոյեմբերի, 2022 թ.

«Ռուս-թուրքական շահերի բախումն ու լարվածությունն անխուսափելի են».Հոխիկյան

117
Երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ., 22:00
«Ռուս-թուրքական շահերի բախումն ու լարվածությունն անխուսափելի են».Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսաստանի և Թուրքիայի միջև նոր լարվածություն է հասունանում՝ այս անգամ՝ կապված Սիրիայի հետ։ Էրդողանը մեղադրում է Պուտինին, որ բավականաչափ պատասխանատու չի եղել Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ պայքարում և թույլ է տվել, որ նրանք անցնեն Թուրքիա։
Թուրքական քաղաքականության մեջ հերթական մարտավարական փուլն է՝ ռուսական բլիթից անցում կատարելու ամերիկյան բլիթի։
Դա, իհարկե, ամենևին չի նշանակում, թե ռուս-թուրքական հարաբերությունները առաջիկա ամիսներին կվերաճեն բացահայտ թշնամականի, բայց շահերի բախումն ու լարվածությունը անխուսափելի են»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան