Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 27 նոյեմբերի, 2022 թ.

Պարույր Հայրիկյանի տունը վարձով տալու պատրվակով ՌԴ քաղաքացուց խաբեությամբ կորզել են 13 մլն դրամ

150
Երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ., 20:24
Պարույր Հայրիկյանի տունը վարձով տալու պատրվակով ՌԴ քաղաքացուց խաբեությամբ կորզել են 13 մլն դրամ

Օրեր առաջ խաբեության զոհ է դարձել «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նոյեմբերի 11-ին ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ իր մտերիմ՝ ՌԴ քաղաքացի, 30-ամյա Ա. Ժուկը օրեր առաջ Դավիթաշենում գտնվող իր տունը 1 տարի ժամկետով վարձակալելու նպատակով ոմն Արգիշտի Ն-ին և վերջինիս կին ներկայացած Սուսաննա Հ-ին առձեռն տվել է խոշոր չափի գումար, որը նրանք պետք է փոխանցեին իրեն։

Պ. Հայրիկյանն արդեն ժամանած ոստիկաններին հայտնել է, որ Արգիշտի Ն-ն և Սուսաննա Հ-ն գումարը չեն փոխանցել և Ա. Ժուկի վստահությունը չարաշահելով՝ խաբեությամբ տիրացել են այդ գումարին։
Պ. Հայրիկյանի նշած գումարը կազմում է մոտ 13 մլն դրամ։