Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Էրդողանը հայտարարել է Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու մասին

454
Երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ., 20:18
Էրդողանը հայտարարել է Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը շուտով ցամաքային գործողություն կսկսի Սիրիայում քրդերի դեմ։
Այս որոշումը կայացվել է օդային գործողության ֆոնին։
«Մի քանի օր մենք մեր ինքնաթիռներով, գնդացիրներով և անօդաչու սարքերով վերևում էինք, առաջ Աստված, մենք շուտով բոլորին արմատախիլ կանենք մեր տանկերով, հրետանու և զինվորների միջոցով»,- ասել է Էրդողանը։
Նախօրեին նա արդեն զգուշացրել էր, որ Թուրքիան դիտարկում է Սիրիայում և Իրաքում ցամաքային գործողություններ իրականացնելու հնարավորությունը։