Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 03 դեկտեմբերի, 2022 թ.

Մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել. Արցախի ՊՆ

129
Երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ., 19:06
Մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել. Արցախի ՊՆ

Նոյեմբերի 22-ին՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Այս մասին ասվծում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությա հաղորդագրության մեջ:

«Նոյեմբերի 22-ին՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր ժամը 09:17-ից 14:48-ն ընկած ժամանակահատվածում, Պաշտպանության Բանակի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,- նշված է Արցախի ՊՆ հաղորդագրությունում։