Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2022 թ.

«Թե չէ ՀԱՊԿ-ը նենց մի եսիմ ինչ էր․ գնալները լինի, գալները չլինի»․ Անի Խաչատրյան

139
Երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ., 16:42
«Թե չէ ՀԱՊԿ-ը նենց մի եսիմ ինչ էր․ գնալները լինի, գալները չլինի»․ Անի Խաչատրյան

Երևանի ավագանու այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Նաիրա Խառատյանի հետևյալ հարցից հետո, որ՝ «վաղը ՀԱՊԿ-ի գագաթնաժողով է տեղի ունենալու, քաղաքի արտաքին տեսքի հետ կապված արդյո՞ք ունենք արարողակարգ, քանի որ դա քաղաքային կառույցի դեմքն է, երբ հարդարված է և կոկիկ», «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանն արձագանքել է․ «Թե չէ ՀԱՊԿ-ը նենց մի եսիմ ինչ էր, ջանդամին, թե չեն գալիս։ Մեր քաղաքի դեմքը պետք է պահենք երևանիցների համար, ոչ թե ՀԱՊԿ-ի․ գնալները լինի, գալները չլինի»։