Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 27 նոյեմբերի, 2022 թ.

«Էս «փիլիսոփայությունը» հաղթահարելն է մեր գերխնդիրը». Հակոբ Բադալյան

150
Չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ., 02:12
«Էս «փիլիսոփայությունը» հաղթահարելն է մեր գերխնդիրը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Առնվազն 25 տարի՝ ներքինի առումով ապրեցինք «ռեժիմը խուճապի մեջ է», արտաքինի առումով՝ Ալիեւն է խուճապի կամ հիստերիայի մեջ, կամ Թուրքիայի քանդվելուն քիչ մնաց: Հիմա էլ ըստ էության շարունակվում է նույնը, երկու տարբերությամբ՝ «իշխանությունը խուճապի մեջ է» տրամաբանությամբ այսօր ապրում է նախկին իշխանությունը, մեկ էլ արտաքինի առումով ավելացել է «Ռուսաստանի քանդվելուն կամ Պուտինին քիչ մնալ»-ը:
Ընդհանուր փիլիսոփայությունը քառորդ դար ու առ այսօր, որ հաղորդվում, ներշնչվում է հանրությանը, հետեւյալն է՝ մեզ խանգարողին քիչ մնաց, հեսա էլ չի լինի, ու ամեն ինչ լավ կլինի:
Այսինքն, ամեն ինչ լավ լինելու «բանաձեւը», որը «կախված» չի լինի մեզ խանգարողի չլինելուց, կարծես թե չունենք: Ինչ լուծումներ եղել են ու կան՝ ուղղակի, թե անուղղակի պայմանավորված են մեզ «խանգարողների» չլինելով: Եթե նրանք, այդուամենայնիվ, հանկարծ «լինում» են, մենք չգիտենք ինչ անել ու ինչպես:
Էս «փիլիսոփայությունը» հաղթահարելն է մեր գերխնդիրը»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան