«Ես իրենց հետ չեմ շփվում, չեմ բարևում». Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ականների մասին
![]() ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով խորհրդարանական գործիքներով Փաշինյանին իշխանությունից հեռացնելու և այդ նպատակով ՔՊ-ի պատգամավորներից 18-ի ստորագրությունը ստանալու հնարավորությանը, ասել է. «Եթե ինչ-որ մեկն այս պահին կարող է ապահովել ՔՊ-ից 18 հոգու ստորագրությունը, ես խորին համոզմունք ունեմ, որ դա անհնար է։ Ես՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, իշխանականի ստորագրությունը չեմ կարող ապահովել, ես իրենց հետ չեմ շփվում, ով կարող է դավաճանների հետ բանակցել՝ թող գնա բանակցի, ես իրենց հետ չեմ խոսում, իրենց չեմ բարևում և այս սկզբունքներից հետնահանջ չեմ անելու, ես ՔՊ դավաճանների և ուսապարկերի հետ խոսելու ոչինչ չունեմ։ Անկեղծ համոզմունք ունեմ՝ մարդիկ, ովքեր պատերազմից հետո շանտաժով, փողով, վախով, ինչ ուզում եք ասեք, ոչ մի բան արդարացում չի, մնացել են Նիկոլի կողքը, իրենց անհնար է հետ բերել, իրենց ընդամենը պետք է ստիպել կազմակերպել այդ քվեարկությունը․ ես այդ ռեսուրսներն ու լծակները չունեմ»։ |

«ԱՄՆ ԶՈՒ-ն իրավունք է ստացել հարվածելու ԻՀՊԿ-ի նավերին՝ Հորմուզի նեղուցում գտնվող նավերին սպառնալու դեպքում»․ #Axios
4120:57
«Ո՞րն է Հայաստանի տեղն այդ ապագայում». Վահե Դավթյան
8218:24
«Պարզապես հիշեք այս օրը»․ Արման Աբովյան
8717:30
«Ցեղասպան Ալիևը ելույթ է ունենում Հայաստանի հյուրընկալած միջոցառմանն ու վիրավորում հայ ժողովրդին»․ Արտակ Բեգլարյան
9417:12
«Եվրոչինովնիկների այցը բացառապես մի խնդիր է լուծում»․ Արմեն Հովասափյան
11817:00
«Կա՞ ՀՀ-ում մի մարդ, ով նորմալ է համարում, որ Ալիևը տեսակապով հաթաթա տա»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
11616:42
