Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ.

«Ի նշան բողոքի՝ տղամարդը բարձրացել է ծառը». Վահան Թումասյան

115
Երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ., 14:30
«Ի նշան բողոքի՝ տղամարդը բարձրացել է ծառը». Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ. «Բողոքի բացառիկ ձև բարձր ծառին բարձրանալով՝ հիմա Գյումրիում:
Այս պահին ընկերներիցս մեկն ուղարկեց այս լուսանկարը և հայտնեց, որ Գյումրու Սայաթ-Նովա փողոցում, թատրոնի դիմացի բարձր եղևնուն է բարձրացել մի տղամարդ՝ ի նշան բողոքի և չի իջնում ներքև: Դեռևս ինձ հայտնի չէ բողոքողի պահանջը: Բայց տարածքում են հավաքված քաղաքացիներ, շտապ բուժ օգնության ծառայության և ԱԻՆ-ի աշխատակիցներ»:

Աղբյուրը`   Վահան Թումասյան