Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ալիևը մեծ խնդիրներ ունի․ ուզում է հասկանալ՝ ի՞նչ կարող է անել, եթե Էրդողանն ընտրություններից հետո հեռանա»․ Կարեն Միրզոյան

521
Երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ., 12:54
«Ալիևը մեծ խնդիրներ ունի․ ուզում է հասկանալ՝ ի՞նչ կարող է անել, եթե Էրդողանն ընտրություններից հետո հեռանա»․ Կարեն Միրզոյան

Արցախի արտաքին գործերի նախկին նախարար, արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Միրզոյանը 24TV-ի եթերում, անդրադառնալով օրեր առաջ Ռուբեն Վարդանյանին ուղղված Ալիևի հայտարարությանը, նշել է․ «Ալիևը, ազդարարելով Վարդանյանին որպես ՌԴ-ի կողմից ուղարկված մարդ, փորձում է բախման բերել մեծ տերությունների շահերը՝ երկրներին անուղղակի կոչ անելով միջամտել և սատարել Ադրբեջանի դիրքորոշմանը, որպեսզի ՌԴ-ն Արցախում չամրապնդվի: Սա վտանգավոր քաղաքականություն է, որովհետև որոշակի ժամանակ կարող ես խաղալ գերտերությունների շահերի հետ, բայց, ի վերջո, շահում է այն ուժը, որն ավելի մեծ հնարավորություններ ունի»:

Խոսելով Ադրբեջանում առկա խնդիրների մասին՝ Միրզոյանը նկատել է․ «Ալիևը մեծ խնդիրներ ունի. Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության ոլորտում շարժվում է Թուրքիայի օրակարգով, դարձել է Թուրքիայի հլու կամակատարը, որը պայմանավորված է Էրդողանի անձով։ Սակայն մյուս տարի Թուրքիայում ընտրություններ են, և ոչ մեկ չի կարող հստակ երաշխավորել, թե ո՞ր ուժը կհաղթի: Պարզ է, որ ընտրությունները ցնցումներով լի են լինելու, և Ալիևն ուզում է հասկանալ՝ ի՞նչ կարող է անել, եթե Էրդողանը ընտրություններից հետո հեռանա»։

«Ալիևը մեծ խնդիրներ ունի․ ուզում է հասկանալ՝ ի՞նչ կարող է անել, եթե Էրդողանն ընտրություններից հետո հեռանա»․ Կարեն Միրզոյան