Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.

«Աստված մի արասցե, վաղը մութ ուժերը հետ գան և ուզեն հրապարակային քննարկումներից զերծ մնալ». Ավինյան

96
Երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ., 11:18
«Աստված մի արասցե, վաղը մութ ուժերը հետ գան և ուզեն հրապարակային քննարկումներից զերծ մնալ». Ավինյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ավագանու այսօրվա նիստում ներկայացրեց նոր նախագիծ ըստ որի՝ «առաջարկվում է, որպեսզի նախագիծը ներկայացնելիս քաղաքապետի կողմից ըստ անհրաժեշտության նախապես նշվեն այն հարցերը, որոնք ըստ քաղաքապետի կարող են քննարկվել չզեկուցվող ընթացակարգով։ Ավագանուն օրակարգը նախապես տրամադրվում է և մինչև քննարկումը սկսելը հաստատվում է, եթե ավագանու անդամը որևիցե դիտարկում կունենա, որ այն հարցը, որն առաջարկվում է քննարկել չզեկուցվող ընթացակարգով, պետք է քննարկվի զեկուցվող ընթացակարգով, այդ առաջարկը կարող է հնչեցնել, այն կդրվի քվեարկության։ Օրակարգը հաստատվելուց հետո նախապես քվեարկության կդրվեն չզեկուցվող հարցերը, այնուհետև զեկուցվող հարցերի քննարկում կլինի»։

Նախագծի առաջարկի վերաբերյալ ավագանու անկախ անդամ Էռնեստ Ավանեսովի հետևյալ հարցին՝ «2018 թվականին խոսվում էր այն մասին, որ ամեն ինչ լինելու է թափանցիկ, ժողովրդավարության սկզբունքով, ուզում եմ հասկանալ՝ սա ո՞նց է տեղավորվում այս մոտեցման համատեքստում, ի՞նչ նկատի ունեք գաղտնի, չզեկուցվող հարցեր ասելով, որ մեր քաղաքացիներին պետք չէ ասել այդ մասին», Սուրեն Գրիգորյանն արձագանքեց․ «Նախագիծը ձեր ասած սկզբունքներին չի հակասում, նույն սկզբունքների շրջանակում այսօր գործում է կառավարությունը, խնդիրը արդյունավետության մասին է․ ժամանակային, գլխավոր հարցերի վրա սևեռվելու և այլն»։

Քննարկումներից հետո ելույթ ունեցավ նաև Տիգրան Ավինյանը: «Ես կարող եմ նախկին իմ փորձով կիսվեմ: Ամենայն հավանականությամբ, այն հարցերը, որոնք որ զեկուցվում են՝ հարցեր չկան և միաձայն անցնում են, հենց էդ տրամաբանությամբ էլ պետք է այս գործիքն աշխատի: Երկրորդ, ինչի էդքան համեմատելի չի կառավարության հետ, քանի որ կառավարությունում ընդդիմություն չկա, ավագանին ունենալու է ընդդիմություն: Աստված մի արասցե, վաղը ինչ որ նոր իշխանություն է ձևավորվում, մութ ուժերը հետ գան և ուզեն հրապարակային քննարկումներից զերծ մնալ և ինչ-որ բաներ կոծկի չզեկուցվող հարցերով, ընդդիմությունը միշտ հնարավորություն ունի էդ հարցը բարձրաձայնելու և ավելի մեծ աղմուկ բարձրացնելու, քան եթե այն զեկուցվող լինի...»,- ասաց փոխքաղաքապետը:

«Աստված մի արասցե, վաղը մութ ուժերը հետ գան և ուզեն հրապարակային քննարկումներից զերծ մնալ». Ավինյան