Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանը «տաքացնում է մկանները»». Տիգրան Աբրահամյան

429
Երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ., 09:42
«Ադրբեջանը «տաքացնում է մկանները»». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանը շարունակում է Արցախի ու Հայաստանի սահմանագծին լարվածություն հաղորդելու իր քաղաքականությունը։
Ճիշտ է՝ դրանք դեռևս ինտենսիվ բնույթ չեն կրում, սակայն ակնհայտորեն Ադրբեջանը «տաքացնում է մկանները»։
Հրադադարի ռեժիմի խախտումներ, տեղեկատվական ագրեսիվություն, որոնք ուղեկցվում են կեղծ ու սպառնալից լուրերով, ինչպես նաև՝ որոշակի շարժեր առաջնագծի տարբեր հատվածներում։
Այս ամենի համատեքստում և այս ամենին ի պատասխան, միակ բանը որն անում է Նիկոլն ու իր իշխանությունը բոլորին «հիմնավորելն է», որ Արցախը Ադրբեջան է և վերջ։
Նույնիսկ Ադրբեջանում են զարմացած Նիկոլի՝ ադրբեջանական քարոզչությանն ու երազանքին այսքան նվիրված լինելուն»։