Երևան`   +2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ.

«Կոսաչովն արել է մի շարք ոչ ադեկվատ հայտարարություններ». Արմեն Այվազյան

134
Երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ., 09:30
«Կոսաչովն արել է մի շարք ոչ ադեկվատ հայտարարություններ». Արմեն Այվազյան

Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը գրառում է կատարել իր էջում. «ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովն այսօր արել է մի շարք ոչ ադեկվատ, թեև այլևս վաղուց զարմանք չհարուցող հայտարարություններ։ Ըստ ռուսաստանցի բարձրաստիճան այդ գործչի, «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ՀԱՊԿ իրավասության մեջ չի մտնում։ ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը նրա (այդ հակամարտության) նկատմամբ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հայտնի է, որ մենք ամենաանկեղծ կերպով նպաստում ենք կարգավորմանը։ Ընդ որում, մեր ջանքերը հավասարապես պահանջված են և՛ մեկ, և՛ մյուս կողմից։ Այլ կերպ չի կարող լինել, իրավիճակը միայն այդպես կարող է զարգանալ։ Այս հակամարտության միայն մեկ կողմին աջակցելու դիրքորոշումը կնշանակեր խորացնել այն։ Պետք է որդեգրել խաղաղ կարգավորման դիրքորոշում և օգնել, որ այս կարգավորման պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- նշել է նա։
ՀԱՊԿ-ի պայմանագրի առանցքային դրույթներին (մասնավորապես 4-րդ հոդվածին) կոպտորեն հակասող այս կամայական մեկնաբանությունները քննարկելն իսկ ավելորդ է։ Սակայն ռուսաստանցի, բելառուս, ղըրղզ և ղազախ պետական գործիչների շուրթերից պարբերաբար հնչող այսօրինակ հայտարարություններից պարտավոր ենք ամփոփիչ հետևություններ անել.
1. ՀԱՊԿ-ը Հայաստանի (ներառյալ Արցախի) և Ադրբեջանի հակամարտության հարցում անկենդան միջազգային կազմակերպություն է, որից որևէ էական աջակցություն ակնկալելը միամտություն է։
2. Առնվազն 2020թ. սեպտեմբերից ի վեր ՌԴ-ն Հայաստան-Ադրբեջան հակամարտության հարցում չի կարող համարվել Հայաստանի դաշնակից պետություն, քանի որ հենց ինքն էլ շատ պարզ այդ մասին հայտարարում է՝ անընդհատ հավասարության նշան դնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ավելին, ՌԴ-ն Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից կարևոր հատվածների ադրբեջանական բռնագրավումը չնկատելու է տալիս, չի դատապարտում՝ փոխարենը սոսկ կոչ անելով պահպանել եղած ստատուս-քվոն, որը ձեռնտու է միայն Ադրբեջանին։
3. Ռուսաստանից ՀՀ-ին ռազմական լուրջ աջակցության ցուցաբերումն այս պահին մեծապես անհավանական է։
4. Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու համար Հայաստանը պետք է նախևառաջ առավելագույնս մոբիլիզացնի և կազմակերպի ամբողջ սեփական, ինչպես նաև հայկական սփյուռքի ներուժը։
5. Այնուհետև, առանց Ռուսաստանին թշնամացնելու, ՀՀ-ն պետք է փորձի հնարավորին չափ արագ գտնել նոր դաշնակիցներ, որոնք, սակայն, չեն կարող լինել Թուրքիային և Ադրբեջանին սատարող ՆԱՏՕ-ական պետությունները (բացառությամբ գուցե Ֆրանսիայի և Հունաստանի)։ Խոսքը նախևառաջ Իրանի, Հնդկաստանի և Չինաստանի մասին է:

Ահա և Կ. Կոսաչովի հարցազրույցի համապատասխան հատվածն ամբողջությամբ՝ բնագրով.

«— 23 ноября в Ереване встретятся лидеры стран ОДКБ. Могут ли эта организация и Россия как ее самый мощный участник оказать Армении более энергичную поддержку в конфликте с Азербайджаном, прежде всего, военную? Или нам сейчас не до Армении?
— Конфликт между Арменией и Азербайджаном, с моей точки зрения, не относится к компетенции организации. Каждая из стран-членов ОДКБ определяет свое отношение к нему самостоятельно. Что касается России, известно, что мы самым искренним образом содействуем урегулированию. Причем наши усилия в равной степени востребованы и той, и другой стороной. По-другому и быть не может, ситуация может развиваться только в таком ключе. Занять в этом конфликте позицию поддержки только одной стороны означало бы его усугубить. Нужно занимать позицию мирного урегулирования и содействовать тому, чтобы условия этого урегулирования были приемлемыми для всех сторон.
Например, то, что Запад занял однозначную позицию в конфликте на Украине — разве это хоть как-то способствовало его урегулированию? Нет, это только его отодвинуло. Посмотрите на значительно более взвешенную позицию Турции или Китая, других мощных игроков. Я не идеализирую политику той же Турции — в армяно-азербайджанском конфликте она поддержала позицию одной стороны, и с моей точки зрения, здесь она ошибается. Но в отношении Украины она действует значительно более осмотрительно, как ответственный международный игрок»».

Աղբյուրը`   Արմեն Այվազյան