Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.

«Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ մանդատները վայր են դնելու․ ինչո՞ւ է դատախազը հապաղում․ «Ժողովուրդ»

105
Երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ., 09:06
«Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ մանդատները վայր են դնելու․ ինչո՞ւ է դատախազը հապաղում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչու է դատախազը հապաղում մտնել ԱԺ՝ պատգամավորների հետևից: «Հայաստան» խմբակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը սկսել է աշխատանքները ՀՀ Ազգային ժողովի հետ: Մեր իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ աշխատանքային կարգով քննարկվել է՝ դատախազ Աննա Վարդապետյանի ԱԺ մտնելու և պատգամավորներին «տանելու» հարմար ժամանակահատվածը երբ կլինի, և, ԱԺ-ից հորդորել են մի փոքր սպասել:

Պատճառն այն է, որ ԱԺ-ին լուրեր են հասել, թե «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ իրենց մանդատները վայր են դնելու: Խոսքն առայժմ Վահե Հակոբյանի, Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդեւանյանի և Արմեն Չարչյանի մասին է: Այսինքն՝ հնարավոր է, երբ դատախազը մտնի ԱԺ՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, արդեն նրանք մանդատից հրաժարվելու դիմումներ գրած լինեն, և անհարմար իրավիճակ ստեղծվի: Դրա համար գործընթացը փոքր-ինչ կանգ է առել»:

Մանրամասները՝ թերթի համարում: