Ալիևն անդրադարձել է Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններին
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ղեկավարած իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառմանն ասել է․ «Վերջերս Ադրբեջանի դեմ կեղտոտ սադրանք էր ծրագրվում Ֆրանկոֆոնիայի կազմակերպության շրջանակներում, որի անդամը մենք չենք, բայց չգիտես ինչու՝ Հայաստանը։ Այս սադրանքի հեղինակը Ֆրանսիան էր։ Ինչպես գիտեք, այժմ Ֆրանսիան հովանավորում է Հայաստանին։ Ֆրանսիան և Հայաստանը միմյանց քույրեր են անվանում։ Նրանք կարող էին միմյանց եղբայր անվանել, բայց ինչ-ինչ պատճառներով նրանք միմյանց քույրեր են անվանում»,- ասել է Ադրբեջանի նախագահը և շարունակել․ «Այնտեղ պատրաստված բանաձևի նախնական տարբերակը հիմնված էր զուտ հակաադրբեջանական թեզերի վրա և լիովին հակասում էր իրականությանը։ Բոլոր հակաադրբեջանական թեզերը հանվեցին Ֆրանկոֆոնիայի կազմակերպության մեր ընկերների ջանքերի շնորհիվ։ Ֆրանկո-հայկական տանդեմը չկարողացավ օգտվել այս հնարավորությունից»։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ |
«Փարիզը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը». Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ
5019:54Եվրոմիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին. Սենատի անդամ
6818:48455 հազար դոլար հափշտակելու մեղադրանքով կալանավորված ՆԳՆ փոխնախարարի հայրը արդարացվել է դստեր պաշտոն ստանալուց 6 ամիս հետո
11217:18«Ուզում եմ հասկանալ՝ սրա հայտարարության «լավատեսական» հիմքերը որոնք են». Վահե Սարգսյան
12616:18«Մեզ համար ո՞վ է ավելի վտանգ ներկայացնում». Վահրամ Մարտիրոսյան
13216:06«Պեկինը չի հանդուրժում անհիմն շահարկումներն ու աղմուկը». Չինաստանի ԱԳՆ
22514:48