«Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ավելի շատ ընկերներ ունի, քան Հայաստանը». Ալիև
441
Երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2022 թ., 18:24
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «Նոր Ադրբեջան» կուսակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, հայտարարել է, որ «Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ավելի շատ ընկերներ ունի, քան Հայաստանը»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Մենք այս կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ չենք, Հայաստանն անդամ է, և այս կազմակերպության միջոցով նպատակ ուներ անհիմն պահանջ ներկայացնել Ադրբեջանի դեմ՝ փաստորեն, ուզելով այդ կազմակերպության անդամ երկրներին իրար դեմ հանել։ Կազմակերպության մյուս անդամները չեն ենթարկվել սադրանքին։ Իսկ ոմանք իրենց ելույթներում Հայաստանին այնպիսի դրության մեջ են դնում, որ այսօր էլ Հայաստանում չեն կարողանում մոռանալ դա։ Այս կազմակերպությունում մենք ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը»,- ասել է Ալիևը։ |
«Այս պահին որևէ խմբակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրել»․ Թ․ Թովմասյան
1420:42Ադրբեջանն ու Հունգարիան համատեղ հռչակագիր են ստորագրել ռազմավարական գործընկերության մասին
3919:30Մնացական Մարտիրոսյանը նշանակվեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ
3919:24«Ինձ չի զարմացնում այսպիսի դատախազների մտավոր պոտենցիալը». Րաֆֆի Ասլանյան
4517:48«Խորհրդային հիմքով բանակներն ապագա չունեն 21-րդ դարում». Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
6117:30«Հունվարի 28-ին վեց դիպուկահար կար. անգամ կին ոստիկաններ էին բերել». Գարիկ Գալեյան (տեսանյութ)
6717:12