«Վիվառո»-ի սեփականատերերը 2,5 միլիոն դոլարով գնում են Վիգեն Սարգսյանի շքեղ տունը՝ չնայած քրգործին
![]() Հայաստանի իրավապահ մարմինները շարունակում են կանխամտածված և/կամ անփույթ գործողություններով օգնել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին իրենց ունեցած գույքերը երրորդ անձանց օտարելու գործարքներում։ Ընդ որում, այդ գույքերը վաճառվում են այնպիսի պայմաններում, երբ դրանց ծագման վերաբերյալ քննվում է քրեական գործ, գրում է «ՍիվիլՆեթ»-ը: Պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը վաճառել է Երևանի Հյուսիսային պողոտայում իրեն պատկանող երկու բնակարանները։ Դրանց հետ կապված 2019-ի սկզբից հարուցվել է քրեական գործ, բայց ավելի քան երեք տարի շարունակ բնակարանների նկատմամբ կալանք չի դրվել։ Կալանք դրվել է միայն այս տարվա ապրիլի 22-ին՝ բնակարանների վաճառքից մեկ օր հետո, երբ արդեն գործարքներն ավարտված էին։ Գնորդը «Վիվառո» ընկերության սեփականատերերի ընտանիքն է։ Կողմերը մեկ օրվա ընթացքում առքուվաճառքի պայմանագիր էին ստորագրել, գումարը փոխանցվել էր Սարգսյանի ընտանիքին, նոտարը պայմանագիրը վավերացրել էր, դիմել էին Կադաստր՝ գրանցման համար։ Այս ամենից հետո միայն Քննչական կոմիտեն որոշել է գույքը վերցնել կալանքի տակ։ Այս պատմության գլխավոր դերակատարներն են Վիգեն Սարգսյանը, «Վիվառո» և «Սոֆթկոնստրակտ» ընկերությունների համասեփականատեր Վահե Բադալյանի որդին, Քննչական կոմիտեն, Կադաստրի կոմիտեն։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
