Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Ալիևը նյարդայնանում է Ռուբեն Վարդանյանից. պատահական չէ, որ եվրոպացիների մոտ բողոքեց ռուսներից»․ Տաթևիկ Հայրապետյան

812
Երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2022 թ., 12:36
«Ալիևը նյարդայնանում է Ռուբեն Վարդանյանից. պատահական չէ, որ եվրոպացիների մոտ բողոքեց ռուսներից»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 24TV-ի եթերում անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, ըստ որի՝ «պատրաստ է խոսել ԼՂ-ում ապրող հայերի հետ, բացի Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի», նկատել է․ «Ալիևը նյարդայնանում է Ռուբեն Վարդանյանից. պատահական չէ, որ եվրոպացիների մոտ բողոքեց: Եվրոպացիների մոտ Ալիևը բողոքում էր ռուսներից։ Եթե եվրոպական տարբերակները, առաջարկները մեխանիզմ ստեղծեն ուղիղ երկխոսության ԼՂ հետ, Ալիևը փորձելու է թոզ փչել, ասել՝ գիտեք՝ այս մարդը Կրեմլի մարդն է, խոչընդոտ է, իրեն օգնեք, էնտեղից հանենք, հետո կխոսենք, կհասկանանք՝ ինչ ենք անում։ Սակայն նույն Պուտինի մոտ Աստանայում բողոքում էր Մակրոնից, այսինքն՝ խաղարկում է այս հակասությունների վրա, նրան առանձնակի նյարդայնացրել է այն, որ ըստ էության Սոչիից առաջ, ժամանակ և հետո հնչել է ժամկետի երկարացումը կամ անժամկետ միսիա, և ինքը փորձում է հակակշիռներ գտնել դա կանխելու համար։ Երևույթը, որ Արցախի շուրջ ինչ-որ զարգացումներ կան, Ալիևին նյարդայնացնում է, որովհետև նա ներքին լսարանին համոզել է, որ թեման փակված է, ինքը հարցը լուծել է, այլևս ոչ մեկ բացի իրենից այնտեղ ասելիք չունի»։

Խոսելով հնարավոր ստորագրվելիք խաղաղության պայմանագրի մասին՝ Հայրապետյանը նշել է․ «ՀՀ իշխանությունները բավականին հակասական են իրենց հայտարարություններում, տարբեր շրջաններում տարբեր ու իրարամերժ մտքեր են արտաբերում։ Խաղաղության գործընթացն այս պահին անիրական է թվում, քանի որ չկան իրական երաշխավորներ։ Կա մրցակցություն, կան տարբեր առաջարկներ, բայց Ալիևն իր օրակարգն ունի»։

«Ալիևը նյարդայնանում է Ռուբեն Վարդանյանից, պատահական չէ, որ եվրոպացիների մոտ բողոքեց ռուսներից»․ Տաթևիկ Հայրապետյան