Ֆոտբոլի աշխարհի առաջնություն. բացման արարողություն. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
![]() Քաթարի մայրաքաղաք Դոհայից 50 կիլոմետր հյուսիս գտնվող Ալ Խոր ավանի «Ալ Բայտ» մարզադաշտում Կատարի և Էկվադորի ընտրանիների հանդիպումով բացվում է ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը: Տանտերերի մասնակցությամբ առաջին հանդիպման անցկացումը ՖԻՖԱ-ի հին ավանդույթներից է, մինչդեռ, բազում այլ առումներով սա կլինի բացառիկ մրցաշար, որի ընթացքում հաճախ կօգտագործենք «առաջին անգամ» եզրույթը: Աշխարհի այս առաջնությունն արդեն իսկ բացառիկ է, քանի որ անցկացվում է ձմռանը. ամռանը Կատարում շատ շոգ է: Մրցաշարն առաջին անգամ տեղի կունենա արաբական երկրում: Առաջին անգամ ֆուտբոլ կխաղան հսկայական օդորակիչներով կահավորված մարզադաշտերում: Ամբողջ համակարգը սպառելու է հսկայական ծավալով էլեկտրաէներգիա, որն արտադրելու են տանիքների վրա տեղադրված արևային պանելները: Աշխարհի առաջնություն, առաջին մրցափուլ Նոյեմբերի 20 A խումբ Քաթար - Էկվադոր՝ 20:00 (Երեւանի ժամանակ) Նոյեմբերի 21 A խումբ Սենեգալ - Նիդեռլանդներ՝ 20:00 B խումբ Անգլիա - Իրան՝ 17:00 ԱՄՆ - Ուելս՝ 23:00 Նոյեմբերի 22 C խումբ Արգենտինա - Սաուդյան Արաբիա՝ 14:00 Մեքսիկա - Լեհաստան՝ 20:00 D խումբ Դանիա - Թունիս՝ 17:00 Ֆրանսիա - Ավստրալիա՝ 23:00 Նոյեմբերի 23 Е խումբ Գերմանիա - Ճապոնիա՝ 17:00 Իսպանիա - Կոստա Ռիկա՝ 20:00 F խումբ Մարոկկո - Խորվաթիա՝ 14:00 Բելգիա - Կանադա՝ 23:00 Նոյեմբերի 24 G խումբ Շվեյցարիա - Կամերուն՝ 14:00 Բրազիլիա - Սերբիա՝ 23:00 H խումբ Ուրուգվայ - Հարավային Կորեա՝ 17:00 Պորտուգալիա - Գանա՝ 20:00
|

«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
9512:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
152Երեկ, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
131Երեկ, 14:12
Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
17405.11.2026, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
56605.11.2026, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
52905.11.2026, 14:37
