Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2022 թ.

19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է

708
Շաբաթ, 19 նոյեմբերի, 2022 թ., 23:48
19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Վահե Վարոսյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Թամանցիների փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած բրիգադն էլ արձանագրել է հետիոտնի մահը։

Քննիչի հանձնարարականով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ նա եղել է սթափ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։