Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2022 թ.

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ադրբեջանցիները կրակել են ԼՂ-ի Ավդուռ գյուղում աշխատող տրակտորի ուղղությամբ

447
Շաբաթ, 19 նոյեմբերի, 2022 թ., 22:42
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ադրբեջանցիները կրակել են ԼՂ-ի Ավդուռ գյուղում աշխատող տրակտորի ուղղությամբ

ԼՂ Ավդուռ գյուղի մոտակայքում գտնվող ադրբեջանական զինուժի դիտակետից այսօր հրաձգային զինատեսակներից կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ըստ ՊՆ հաղորդագրության՝ կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Նշվում է, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։