Երևան`   +3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2022 թ.

Թիվ 1 տուն-ինտերնատի 2 բնակիչ ինքնասպանություն է գործել

537
Ուրբաթ, 18 նոյեմբերի, 2022 թ., 16:01
Թիվ 1 տուն-ինտերնատի 2 բնակիչ ինքնասպանություն է գործել

Հաղթանակ թաղամասում գործող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում հաշվառված երկու բնակիչ ծառից պարանով կախվելու միջոցով ինքնասպան են եղել։

Տեղեկությունը MediaHub-ի հետ զրույցում հաստատել է տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կոլյա Մակարյանը։

«Գործը այս պահին գտնվում է քննչական մարմնում: Նույն սենյակի բնակիչներ էին, հոգեկան առողջության հետ կապված որևէ խնդիր չեն ունեցել»,- ասել է Մակարյանը։

Ինքնասպանություն գործած անձինք տուն-ինտերնատի տարեցներ Եղիշե և Պերճ պապիկներն են: Դեպքը տնօրենին մտահոգում է։ Ասում է՝ գանգատներով, որևէ խնդրով իրեն երբևէ չեն դիմել:

Հոկտեմբերին մամուլում հայտնվեց միայն 80-մայա Պերճ Գ-ի ինքնասպանության մասին լուրը: Վերջինի մոտ հայտնաբերվել էր նամակ, որում գրված էր, որ իր մահվան մեջ ոչ ոք մեղավոր չէ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: