Փաշինյանը հարցաքննվել է
![]() Վարչապետ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քննչական մարմնից հայտնել են, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ 2003-ի Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական վարույթի նախաքննությունը 2022-ի մայիսի 4-ից շարունակվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում։ Վարչությանն պետ Ռաֆայել Վարդանյանի պատասխանի մեջ նշվում է՝ այս վարույթի շրջանակներում էլ հարցաքննվել է վարչապետ Փաշինյանը որպես վկա։ Փաշինյանին հարցաքննելու պահանջ էին ներկայացրել զոհվածների հարազատները, որոնք ամիսներ առաջ՝ ապրիլից տարբեր բողոքի ակցիաներ էին անում կառավարության, գլխավոր դատախազության շենքի առջև։ Նրանք պահանջում էին հարցաքննել և մեղադրյալ ներգրավել վարչապետ Փաշինյանին։ Թե կոնկերտ, երբ է Փաշինյանը հարցաքննվել, Քյարամյանի ղեկավարած կառույցը չի մանրամասնել, չի նշել նաև, թե արդյո՞ք սրան կարող է հետևել զինվորների հարազատների մյուս պահանջի կատարումը՝ Փաշինյանին մեղադրանք ներկայացնել պատերազմական հանցագործության համար։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
