Իրանը նաև տնտեսական ներկայություն է ապահովում Սյունիքում. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Իրանական կողմը հետաքրքրություն է դրսևորում Սյունիքում բոլոր ոլորտների նկատմամբ։ Կապանում հյուպատոսություն բացելուց բացի Իրանը նաև տնտեսական ներկայություն է փորձում ապահովել։ Մասնավորապես, ըստ լուրերի, երկարամյա վարձակալության պայմանագիր է կնքվել Կապանի շուկայի սեփականատիրոջ հետ, ինչպես նաև վարձակալվել է Կապանի կենցաղի տունը: Կապանում բոլորը գիտեն, որ կենցաղի տան սեփականատերն Էդիկ Բարսեղյանն է՝ Լոնդիկը, ով ծնունդով գորիսեցի է, եղել է Սյունիքի մարզպետ։ Երեկ, սակայն, Բարսեղյանը մեզ ասաց, թե կապ չունի կենցաղի տան շենքի հետ, երբևէ չի ունեցել, իսկ երբ հարցրինք իրանցիներին վարձակալությամբ տրամադրելու մասին, սկսեց հերքել, թե չկա նման բան, ինքը 2 ամիս առաջ է խոսել «տիրոջ»՝ Սասունի հետ․ «Կարծեմ՝ ռեմոնտ էր անում»։ Եթե Ձերը չէ, որտեղի՞ց գիտեք այդ մանրամասները։ «Ճանաչում եմ Սասունին, կարելի է ասել՝ բարեկամներ ենք»։ Խնդրեցինք Սասունի հեռախոսահամարը, ասաց, թե չգիտի․ «Ինքն է ինձ զանգում, ես չեմ զանգում»։ Պարզվում է՝ Սասունը ժամանակին եղել է Լոնդիկի աշխատողը՝ վարորդը, ինչ-որ պահից ստանձնել է կենցաղի տան կառավարչի դերը»: Մանրամասները՝ թեթի համարում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
