«Փաշինյանը շրջանառության մեջ է դնում ադրբեջանական թեզերը»․ Գեղամ Մանուկյան
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադարձել է «անկլավների» թեմային. «Տավուշեցի պատգամավորներից մեկը, հիշում եմ, որ չբացառեց անկլավների վերադարձը: Քննադատեցին, բողոքեցին, բայց խոսույթը կար: Նիկոլ Փաշինյանը հերքեց, ասաց՝ նման բան չկա, բայց մի օր խոսքի մեջ ասաց, բնակավայրերի մասին խոսեց: Ինքն է հանրությանը ադրբեջանական թեզերը մատուցում ու պատահական չէ այդ տարածքը, թիվը՝ 29 հազար 800 քառակուսի կմ: Նայեք Սովետական Հայաստանի քարտեզին, կպատկերացնեք ինչ թվի մասին է խոսքը: 1990, մինչև 1991 թվականի քարտեզի մասին է խոսքը, չի խոսում, չէ՞, Արծվաշենի մասին: Նա շրջանառության մեջ է դնում ադրբեջանական թեզերը: Նիկոլ Փաշինյանին այլևս որևէ իմաստ չկա մեկնաբանել: Մեկ րոպեի ընթացքում կարող է 180 աստիճան փոխվել»։ «Հակառակ այս տոնական տրամադրություններին, մեր զոհված զինվորների աճյունները դեռ չեն հանվել, գտնվում են չեզոք գոտում ու այս օկուպացիայի պայմաններում ի՞նչ պայմանագրի մասին կարող է խոսք լինել»,- հավելել է պատգամավորը։ |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00