Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Էրդողանը մեկնաբանել է Ասադի հետ հնարավոր հանդիպումը

624
Հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2022 թ., 14:48
Էրդողանը մեկնաբանել է Ասադի հետ հնարավոր հանդիպումը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, պատասխանելով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ Ռուսաստանի միջնորդությամբ հնարավոր հանդիպման մասին հարցին, ասել է, որ Անկարան կարող է գնահատել առաջարկը, երբ ժամանակը գա։ «Քաղաքականության մեջ հավերժ դժգոհություններ չկան: Կարող ենք վերանայել մեր հարաբերություններն այն երկրների հետ, որոնց հետ խնդիրներ ունենք»,- Ինդոնեզիայից վերադառնալու ճանապարհին՝ լրագրողներին ասել է Էրդողանը, փոխանցում է РИА Новости-ն։