Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Տրամադրված ենք մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը»․ Արթուր Հովհաննսիյան

592
Հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2022 թ., 14:06
«Տրամադրված ենք մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը»․ Արթուր Հովհաննսիյան

«Մենք բանակցային գործընթացում փորձում ենք հնարավորինս ճկուն լինել ու նվազեցնել մեր սահմաններին, ԼՂ ու Ադրբեջանի շփման գծում էսկալացիայի ռիսկը։

Հայաստանի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ։ Այս պահի կարևորագույն խնդիրներն են ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնումը, ԼՂ ժողովրդի իրավունքների իրացումն ու անվտանգությունը։

Քանի որ մենք ունենք նաև մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգության խնդիր, մեզ համար թիվ մեկ խնդիրը սա է ու շարժվում ենք մեր օրակարգով, որի մասին տեղեկացնում ենք հանրությանը։ Կրկնում եմ՝ մենք տրամադրված ենք մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ սակայն տրամադրվածությունն ու հնարավորությունը տարբեր կատեգորիաներ են»,- խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։