Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Չկան ո՛չ ռուսական, ո՛չ ամերիկյան տարբերակներ. կան ադրբեջանական և հայկական տարբերակներ»․ ԱԳ նախարարի տեղակալ

651
Հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2022 թ., 13:42
«Չկան ո՛չ ռուսական, ո՛չ ամերիկյան տարբերակներ. կան ադրբեջանական և հայկական տարբերակներ»․ ԱԳ նախարարի տեղակալ

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքելով դիտարկմանը՝ ըստ որի՝ «Հայաստանը հրաժարվել է Արցախի կարգավիճակի, ինքնորոշման շուրջ բանակցելուց», արձագանքել է․ «Առաջնայնությունների փոփոխման հարց չէ, իրավիճակի փոփոխություն է․ եթե ասում են՝ նախկինում բանակցել են այս կամ այն տարբերակով, իսկ ե՞րբ է եղել նախկինում, որ ՀՀ-ն ենթարկվի ռազմական հարձակման, ե՞րբ է եղել, որ Ադրբեջանի զորքերը ներխուժեն Ջերմուկ, Սոթք և այլ տարաքծներ։ Փաշինյանը զրոյական կետ ասելով հաշվի էր առնում ԼՂ ընդգրկումը բանակցային գործընթացքում, որը բացթողում էր։ ԱԳՆ-ը շարունակում է բանակցությունները նույն, եթե ոչ է՛լ ավելի ակտիվ ձևաչափով՝ Մադրիդյան սկզբունքերի շուրջ, ի՞նչ փոփոխության մասին ենք խոսում։ Չկան ո՛չ ռուսական, ո՛չ ամերիկյան, ո՛չ ֆրանսիական, ո՛չ եվրոմիության տարբերակներ, կան ադրբեջանական և հայկական տարբերակներ»։

«Չկան ո՛չ ռուսական, ո՛չ ամերիկյան տարբերակներ. կան ադրբեջանական և հայկական տարբերակներ»․ ԱԳ նախարարի տեղակալ