ՌԴ ՊՆ-ն հերքում է, Լեհաստանը հայտարարում է զոհերի մասին՝ հրապարակելով հրթիռակոծության տեսանյութ
![]() Սոցցանցերում տեսանյութ է հրապարակվել Լեհաստանի Պրզևոդուվ գյուղի մոտ հրթիռի հարվածի վայրից։ Հրթիռն ընկել են հացահատիկի չորանոցի վրա, վնասել տրակտորը, Լեհաստանի արտակարգ ծառայությունները հայտնել են երկու մարդու մահվան մասին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է նմանաբովանդակ բոլոր մեղադրանքները՝ ասելով, որ սադրանք է տեղի ունենում, և որ ուկրաինա-լեհական սահմանի մոտ Ռուսաստանի կողմից հարվածներ չեն հասցվել։ Ռազմական փորձագետները, հիմնվելով հրթիռի բեկորի լուսանկարի վրա, պնդում են, որ այն կարող է պատկանել «Բուկ» հակաօդային պաշտպանության համակարգին կամ С-300-ին, այսինքն, արկն արձակվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից, որն այսօր անհաջող փորձել է հետ մղել Ռուսաստանի զանգվածային հարձակումները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա, ենթադրում են ռուսական լրատվամիջոցները: Թեև դեռ Լեհաստանի իշխանությունները հրթիռի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն արել, Փենթագոնն ու ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություններ են տարածել։ Ամերիկացի ներկայացուցիչների խոսքով՝ հավաստի փաստեր դեռ չկան, ուստի թեմայի շուրջ շահարկումներ անելու կարիք չկա։ Նաև Պետդեպարտամենտի խոսնակը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում սրել իրավիճակը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
