«Թուրք-ադրբեջանական տանդեմը կրկին հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար». Թագուհի Թովմասյան
![]() ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրք-ադրբեջանական տանդեմը կրկին հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար. հրատապ գրություններ եմ հասցեագրել միջազգային գործընկերներիս Չնայած Նիկոլ Փաշինյանի իշխանության պատրաստակամությանը՝ ամեն ինչ անել, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրվի, Ադրբեջանը շարունակաբար կրակ է բացում խաղաղ հայ բնակչության նկատմամբ, ովքեր ընդամենն իրականացնում են գյուղատնտեսական աշխատանքներ։ Եվ այս մարդիկ՝ ներառյալ երեխաներ, կանայք և ծերեր, թիրախավորվում են ադրբեջանական ուժերի կողմից. ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանը ձգտում է քայլ առ քայլ կյանքի կոչել պետության ղեկավարի մակարդակով հովանավորվող իր ցեղասպանական քաղաքականությունը։ Մասնավորապես Ադրբեջանը՝ . Նոյեմբերի 5-ին Արցախի Խրամորթ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակել է թիրախային կրակոցներ, . Նոյեմբերի 12-ին Արցախի Խրամորթ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակել է թիրախային կրակոցներ, . Շարունակ կրակ է բացում հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված դիրքերի, հայ բնակչության ուղղությամբ և միաժամանակ ապատեղեկատվություն տարածում՝ հայկական կողմին մեղադրելով իբր ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի գործողությունների արդյունքում ունենք վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում (Ա. Հայրապետյանը ստացել է մարմնական վնասվածք, Պ. Խ-ն ստացել է հրազենային վիրավորում), ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկաներին հասցված վնասներ։ Ադրբեջանի այս հանցավոր վարքագիծը հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ ատելության դրսևորում է և պարզապես ոտնահարում է Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը, որը միջազգային հումանիտար իրավունքի անկյունաքարային դրույթների կոպիտ խախտում է։ Ներկա իրավիճակի, Ադրբեջանի իրականացրած ագրեսիաներին նախորդող գործելաոճի վերլուծությունը հիմքեր է տալիս ահազանգելու, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար, ուստի հրատապ գրություններ եմ հասցեագրել միջազգային գործընկերներիս՝ գործարկելու բոլոր հնարավոր իրավաքաղաքական մեխանիզմները՝ դատապարտելու Արցախի և Հայաստանի ժողովրդի հիմնարար իրավունքները խախտող Ադրբեջանի հանցավոր վարքագիծը և թույլ չտալու նոր ագրեսիա խաղաղ հայ բնակչության նկատմամբ, ովքեր պարզապես ցանկանում են անվտանգ և երջանիկ կյանք վարել իրենց հայրենի հողում»։ Աղբյուրը` Թագուհի Թովմասյան |
«Հայաստանն աշխարհի մեծ ու փոքր որևէ երկրի հետ թշնամանալու ռեսուրս չունի այլևս»․ Սուրեն Սահակյան
8602:12«Ո՞րն է պատճառը՝ հնարավորինս շուտ «ձեռքերը լվալ» Արցախից»․ Էդուարդ Շարմազանով
10900:42«Այս պահին աշխարհում ընթացող զինված հակամարտությունների թիվը հասնում է 39-ի»․ Վահե Դավթյան
10100:00«Ստացվում է՝ Արցախն Ադրբեջանինն է, իսկ Հայաստանի անվտանգության երաշխավորը՝ Թուրքիան»․ Անդրանիկ Թևանյան
121Երեկ, 23:12«Գործող իշխանությունն այդ համեստ առաքելությունն օգտագործեց որպես «ճամբարափոխության» «դրոշ»»․ Սուրեն Սուրենյանց
117Երեկ, 23:00«Էսպես էլ բա՞ն կլինի․ մեր դաշնակցի վրա օրերը չեն գալիս՝ վատ լուրը լուրի հետևից»․ Ստյոպա Սաֆարյան
125Երեկ, 22:48