ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցուցակը
![]() ԱՄՆ-ը հակառուսական պատժամիջոցների ցուցակում ընդգրկել է 14 ֆիզիկական և 28 իրավաբանական անձի։ Այս մասին այսօր հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքը։ Պատժամիջոցներն անդրադարձել են, մասնավորապես, գործարար Սուլեյման Քերիմովի ընտանիքին՝ նրա կնոջը՝ Ֆիրուզա Քերիմովային, ինչպես նաև երեխաներին՝ Գյուլնարանին, Ամինային և Սաիդին։ Բացի այդ, սև ցուցակում են հայտնվել ռուսական Bonum Capital ներդրումային ընկերության ղեկավար Մուրատ Ալիևը և շվեյցարացի գործարար Ալեքսանդր Ստուդհալտերը։ Սահմանափակումները վերաբերում են նաև 28 կազմակերպություններին, որոնք գրանցված են Շվեյցարիայում, Ռուսաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Վիրջինյան կղզիներում և Լյուքսեմբուրգում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Ռուսաստանը արգելք է դրել ԱՄՆ 200 քաղաքացիների մուտքի վրա՝ «ի պատասխան Ջո Բայդենի վարչակազմի կողմից սահմանվող անձնական պատժամիջոցների անընդհատ աճի»: «Սև ցուցակում» ընդգրկված են գեներալներ, Ուկրաինայի պաշտպանության նախարարության խորհրդականներ, սենատորներ, ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ, պաշտպանական ձեռնարկությունների ղեկավարներ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Վալերի Բայդենի եղբայրներն ու քույրերը՝ Ջեյմս Բայդենը և Ֆրենսիս Բայդենը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
