ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել Ռուսաստանի կողմից Ուկրաինային հատուցումներ տալու մասին
![]() ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան (ԳԱ) ընդունել է Ռուսաստանի կողմից Ուկրաինային հատուցումներ տալու բանաձևի նախագիծը։ Բանաձևին կողմ է քվեարկել 94 երկիր։ Դեմ է հանդես եկել 14 երկիր՝ Բահամյան կղզիները, Բելառուսը, Չինաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Եթովպիան, Իրանը, Մալին, Նիկարագուան, Ռուսաստանը, Սիրիան, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը և Զիմբաբվեն: Եվս 73 երկիր ձեռնպահ է մնացել: Բանաձևը, մասնավորապես, «խորհուրդ է տալիս իր անդամներին՝ Ուկրաինայի հետ համագործակցելով, ստեղծել վնասների միջազգային ռեգիստր, որը կծառայի որպես փաստաթղթավորված ապացույց՝ պատճառված վնասի, կորուստների և վնասվածքների, որոնք պատճառվել են Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության անօրինական գործողությունների հետևանքով»: ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Կիևին «հատուցումների» մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագիծն իրավաբանորեն անվավեր է համարել։ Նրա խոսքով՝ «նման որոշումը միայն կհանգեցնի աշխարհում անկայունության և լարվածության աճի»։ ![]() |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
150Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
333Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
14206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13904.11.2026, 12:06

