Ռուսաստանում ավտոպահեստամասերի գներն աճել են 50%-ով
![]() Ռուսաստանում ավտոպահեստամասերի գները 2022 թվականի սկզբից աճել են 50%-ով: Գնաճն առավել մեծ չափով ազդել է շուկան լքած ապրանքանիշերի վրա, հայտնում է Avtostat վերլուծական գործակալությունը՝ հղում անելով Ավտոապահովագրողների ռուսական միությանը։ «Պահեստամասերի միջին գները զգալիորեն աճել են Honda-ի (59%) և Volvo-ի (51%) պարագայում: Աճ է գրանցվել նաև Mazda-ի (49%), Land Rover-ի (46%), Infiniti-ի (42%), BMW-ի և Mercedes.Benz-ի (41%) պահեստամասերի, ինչպես նաև Suzuki-ի և Audi (38%-ով) պարագայում, ասվում է հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի Դաշնությունում ավելի հայտնի արտասահմանյան արտադրողների մեքենաների պահեստամասերի արժեքն աճել է միջինը 30%-ով: Դրանց թվում են Nissan-ը, Mitsubishi-ն, Lexus-ը, Toyota-ն, Skoda-ն, Hyundai-ն, Kia-ն, Volkswagen-ը և Chevrolet-ը: Նշվում է, որ ռուսական արտադրողների մեքենաների պահեստամասերը թանկացել են շատ ավելի քիչ չափով՝ 12%-ով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չինական GAC ավտոարտադրողը դադարեցրել է GN8 մինիվենի վաճառքը Ռուսաստանում։ |

«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14731.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13330.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
21921.10.2026, 23:24
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն. ՆԳՆ-ի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
22321.10.2026, 20:48
Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
94616.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
21114.10.2026, 11:06
