«Իսրայելն անուղղակիորեն կապված է ՀՀ իշխանության դեմ լայնածավալ հարձակման հետ». Սամվել Մարտիրոսյան
![]() Իսրայելի իշխանություններն անուղղակիորեն կապված են Հայաստանի իշխանությունների դեմ լայնածավալ հարձակման հետ, որը, ամենայն հավանականությամբ, իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Շարունակելով Pegasus-ի հետ կապված թեման՝ մենք գտանք մեծ քանակությամբ վարակներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց այնքան մոտ անձանց, որ նրանց վարակումը թույլ կտար հավաքել տեղեկատվություն, որի արտահոսքը սպառնում է ազգային անվտանգությանը։ Pegasus-ի արտադրող NSO Group-ը իսրայելական ընկերություն է, որին վերահսկում են երկրի իշխանությունները: Օրինակ, նրանց չի թույլատրվում վիրուսը վաճառել ռուսական իշխանություններին։ Ըստ այդմ, Իսրայելի իշխանություններն անուղղակիորեն կապված են Հայաստանի իշխանությունների դեմ լայնածավալ հարձակման հետ, որն, ամենայն հավանականությամբ, իրականացվում է Ադրբեջանի կամ «պախան» պետություն Թուրքիայի իշխանությունների կողմից։ P. S. Միևնույն ժամանակ, վարակների մի մասը վկայում է այն մասին, որ որոշ հարձակումների հետևում կարող են կանգնած լինել նաև հայկական հատուկ ծառայությունները»,- նշել է նա։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
