Ինչպիսի խաղաղություն է հնարավոր Ուկրաինայի և Ռուսաստանի միջև՝ ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի
![]() Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա խախտեց ուկրաինական պետության տարածքային ամբողջականությունը: Դա հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, ուստի խաղաղությունը կարող է վերականգնվել միայն Միավորված ազգերի կազմակերպության արժեքների հիման վրա։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը Կամբոջայի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ անցկացվում է Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի գագաթնաժողովը, հայտնում է ՄԱԿ-ի կայքը։ Նրա խոսքով, ներկայումս շատ կարևոր է պայմաններ ստեղծել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև երկխոսության աստիճանական վերսկսման համար, ինչը կբերի խաղաղ ապագայի։ «Սակայն ոչ թե որևէ աշխարհ, այլ աշխարհ, որը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի արժեքների վրա»,- ընդգծել է Գութերեշը՝ հավելելով, որ Ուկրաինայի պատերազմը, համաշխարհային էներգետիկ և պարենային ճգնաժամը և կլիմայական արտակարգ դրությունը նույնպես օրակարգում են։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
