30-ամյա միլիարդատերը 48 ժամում կորցրել է իր ողջ կարողությունը
![]() 30-ամյա միլիարդատեր Սեմ Բենքմեն-Ֆրիդը՝ Forbes-ի ցուցակի 10 ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկը, 48 ժամում կորցրել է իր ողջ կարողությունը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Կրիպտոարժույթների շուկան այս շաբաթ զգացել է իր պատմության մեջ ամենաուժեղ ցնցումներից մեկը: Սկզբում հիմնական կրիպտոարժույթներն ընկել են այն լուրից հետո, որ խոշորագույն կրիպտոբորսան՝ Binance-ը, գնում է իր մրցակից FTX-ը: Եվ երբ Binance-ը վերջին պահին դուրս եկավ գործարքից, բիթքոինի գինը հասավ երկու տարվա նվազագույնին: FTX-ի հիմնադիր Սեմ Բենքմեն-Ֆրիդը ռեկորդային ժամանակում կորցրեց իր միլիարդները։ Երկու ամիս առաջ Forbes-ը Սեմի կարողությունը գնահատել էր մոտ 17 միլիարդ դոլար։ Դրանցից 16-ը նա կորցրել է մեկ գիշերում։ Հաղորդվում է նաև, որ առնվազն 1 միլիարդ դոլարի հաճախորդներ անհետացել են փլուզված FTX կրիպտո փոխանակումից: Ընկերությունը հայտնել է, որ մտադիր է հետաքննել «անոմալ գործարքները»: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
