«Արևմուտքն այստեղ նույնիսկ 500 զինվոր չի ուղարկի»․ քաղաքագետ
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը 24TV-ի եթերում անդրադառնալով նոյեմբերի 8-ին օկուպացված Շուշիում Իլհամ Ալիևի ելույթին՝ նկատել է․ «Վտանգի տակ ենք. Ադրբեջանը նոր պատերազմ կարող է սկսել, պետք է ռազմավարություն մշակենք, ոչ թե բանակցությունները տապալենք, հետո մտածենք, թե զինվորը ոնց պահի սահմանը: Հայաստանն Իրանի և Հնդկաստանի հետ հարաբերությունները լավացնելու փոխարեն 30 տարի է քննարկում է՝ Արևմո՞ւտքը, թե՞ Ռուսաստանը: Խնդրի լուծումը մեկը մյուսով փոխարինելը չէ՛, հատկապես Արևմուտքն այս տարածաշրջանում անմիջականորեն ներկայացված չէ, ռուսական զորքը ՀՀ-ում, Արցախում բավական մեծ է՝ մոտ 5000, Արևմուտքն այստեղ նույնիսկ 500 զինվոր չի ուղարկի: Առաջնային է Հնդկաստանի, Իրանի և արաբական երկրների հետ հարաբերությունները լավացնելը: Ֆրանսիան Թուրքիային զսպելու շահեր ունի, բայց, տեսնելով ՀՀ-ի պասիվությունը, ասում է՝ միջնորդի դեր կստանձնեմ»: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24