Ուկրաինան իր կրակային հսկողության տակ է վերցրել Ղրիմ տանող ճանապարհները. #FinancialTimes
![]() Խերսոնի մարզում ռուսական զորքերի դուրսբերումը Դնեպրի աջ ափից Ուկրաինայի զինված ուժերին թույլ կտա կրակային հսկողության տակ վերցնել Ղրիմ տանող «ցամաքային կամուրջը»՝ պարանոցը, որը գտնվում է Խերսոնից մոտ 100 կմ հեռավորության վրա, գրում է. Financial Times-ը։ Խոսքը Խերսոն - Արմյանսկ, Խերսոն - Մելիտոպոլ և Մելիտոպոլ - Ջանկոյ երթուղիների մասին է։ Այդ ուղիներով Ռուսաստանն իր զորքերը մատակարարում է Ուկրաինայի հարավում և Ղրիմում։ Բացի մատակարարման ուղիներից, ուկրաինական բանակը կկարողանա օգտագործել հեռահար հրետանի՝ թերակղզում ռուսական զինամթերքի պահեստներ և նյութատեխնիկական ապահովման օբյեկտներ խոցելու համար: Չնայած Դնեպրի աջ ափից ռուսական զորքերի դուրսբերման հայտարարությանը, ըստ Կուզանի, «նրանց լավագույն ցամաքային ուժերը մնացին» Խերսոնի շուրջը, և Դնեպրի արևելյան կողմում տեղակայված հրետանին կարող է հասնել ճակատային գիծ: Մինչդեռ Խերսոնի ազատագրումը Ուկրաինային հնարավորություն չի տա անմիջապես լայնածավալ հարձակում սկսել Ղրիմի դեմ, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն արևմտյան պաշտոնյային։ Նա նշում է, որ Ուկրաինայի զինված ուժերի համար դեպի Ղրիմ անցումը կխոչընդոտվի թերակղզու հետ սահմանին ամրացված պաշտպանական գծերի պատճառով։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
