Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Նոյեմբերի 9-ին Ուկրաինան ազատագրել է Խերսոնի մերձակայքում գտնվող 12 բնակավայր». Զալուժնի

913
Հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2022 թ., 16:18
«Նոյեմբերի 9-ին Ուկրաինան ազատագրել է Խերսոնի մերձակայքում գտնվող 12 բնակավայր». Զալուժնի

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ասել է, որ նոյեմբերի 9-ին Ուկրաինան Խերսոնի ուղղությամբ ազատագրել է 12 բնակավայր։ «Մեր ստորաբաժանումները Պետրոպավլովկա-Նովորայսկի ուղղությամբ առաջ են անցել 7 կմ, վերահսկողության տակ են վերցրել 6 բնակավայր և Ուկրաինային վերադարձրել մինչև 107 քառակուսի կիլոմետր տարածք։

Պերվոմայսկոյե-Խերսոն ուղղությամբ մենք առաջ ենք շարժվել 7 կմ, վերահսկողության տակ ենք վերցրել 6 բնակավայր. ազատագրված հողերի մակերեսը 157 քառակուսի կիլոմետր է»,- նշել է նա: