«Ոչ ոք ոչ մի տեղից հենց այնպես չի հեռանում». Զելենսկին՝ Խերսոնի մասին
1363
Հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2022 թ., 10:30
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Խերսոնի շուրջ ստեղծված իրավիճակը և նշել, որ «ոչ ոք ոչ մի տեղից հենց այնպես չի հեռանում». «Թշնամին նվերներ կամ բարի կամքի ժեստեր չի տալիս. մենք այս ամենի համար պայքարում ենք»: Իր ուղերձում Զելենսկին նաև ասել է, որ հարավում Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացում կա. ուկրաինացի զինվորականները քայլ առ քայլ ամրապնդում են իրենց դիրքերը։ «Մենք շարժվում ենք շատ զգույշ, առանց էմոցիաների, առանց ավելորդ ռիսկի՝ ելնելով մեր հողն ազատագրելու շահերից, որպեսզի կորուստները հնարավորինս քիչ լինեն։ Ահա թե ինչպես ենք ապահովելու Խերսոնի, Կախովկայի, Դոնեցկի ազատագրումը»,- ասել է Զելենսկին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվան հայտարարել է Խերսոնից զորքերի դուրսբերման մասին: |
«Այս պահին որևէ խմբակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրել»․ Թ․ Թովմասյան
1420:42Ադրբեջանն ու Հունգարիան համատեղ հռչակագիր են ստորագրել ռազմավարական գործընկերության մասին
3919:30Մնացական Մարտիրոսյանը նշանակվեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ
3919:24«Ինձ չի զարմացնում այսպիսի դատախազների մտավոր պոտենցիալը». Րաֆֆի Ասլանյան
4517:48«Խորհրդային հիմքով բանակներն ապագա չունեն 21-րդ դարում». Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
6117:30«Հունվարի 28-ին վեց դիպուկահար կար. անգամ կին ոստիկաններ էին բերել». Գարիկ Գալեյան (տեսանյութ)
6717:12